Թբիլիսին մտադիր չէ չեղարկել վիճահարույց օրենքները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ

Վրաստանի վարչապետը հայտարարել է, թե Թբիլիսին մտադիր չէ չեղարկել վերջին ամիսներին ընդունված վիճահարույց օրենքները՝ չնայած Արևմուտքի շարունակական հորդորներին։

Ավելի վաղ «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը զգուշացրել է Վրաստանի իշխանություններին, թե Բրյուսելի կողմից առաջ քաշված մի շարք պայմանները չկատարելու, այդ թվում՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը չչեղարկելու, բողոքի ակցիաների դատապարտված մասնակիցներին ազատ չարձակելու դեպքում Վրաստանն առաջիկա հոկտեմբերից արդեն կարող է զրկվել ԵՄ երկրների հետ ազատ վիզային ռեժիմից:

«Երբ ձեզ ասում են, որ չպետք է ընդունեք օրենք, որը թույլ չի տալիս օտարերկրյա ուժերին երկրում հեղափոխություն կազմակերպել, դա նշանակում է, որ ձեզ սպառնում է կայունության և խաղաղության կորուստ։ Եթե հարցը դրվի այսպես՝ կա՛մ խաղաղություն և կայունություն, կա՛մ վիզա և ազատականացում, իհարկե, մենք նախապատվությունը կտանք խաղաղությանը և կայունությանը», - հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Եվրահանձնաժողովի պահանջները որակելով որպես շանտաժ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ կարող է զրկել Վրաստանին ազատ վիզայի ռեժիմից Լատվիայի իշխանություններն արգելել են Վրաստանի 55 քաղաքացիների մուտքը երկիրԵվրախորհրդարանը առաջարկում է վրացական բանկերն անջատել SWIFT համակարգից