Ումերովը նշանակվեց Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար

Ռուստեմ Ումերովը Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովին նշանակել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար: Հրամանագիրը հրապարակված է պետության ղեկավարի պաշտոնական կայքէջում:

Ումերովը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ղեկավարել է 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2025-ի հուլիս: Նրան համարում էին ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի գլխավոր հավակնորդ, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում Ուկրաինայի դիվանագիտական առաքելությունը գլխավորելու է նախկին փոխվարչապետ-արդարադատության նախարար Օլգա Ստեֆանիշինան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին փոխվարչապետ Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել կառավարությունըԱՄՆ-ը Ուկրաինային պաշտպանական հավելյալ սպառազինություն կմատակարարի. Թրամփ