ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն այսօր
«Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ Նիժնի Նովգորդի հայկական եկեղեցում գնացել էին կնունք անելու, բայց քահանան մերժել է մկրտել երեխային՝ իր քավորությամբ, առաջարկելով փոխել քավորին, ինքն էլ հեգևորկանին անվանել է սատանա:
«Իսկ մարդիկ ասացին սրբությունները չենք փոխում, իսկ քավորը սրբություն է և չենք փոխելու մեր քավորին ... ես իրեն ասել եմ սատանա, ով չի ուզում երեխան կնքվի ու դառնա քրիստոնյա, ինքը սատանա է», - ասաց Գրիգորյանը՝ շարունակելով, - «ու ասել եմ՝ սրանից հետո՝ կլինի ՔՊ-ական պատգամավոր, թե այլ մարդ, ով կգա կնունքի ու ինչ - որ քահանա կորոշի՝ ով դառնա քավոր, ով չկնքվի, այդ մարդկանց պատժելու եմ»:
Հարցին, թե ինչպե՞ս է պատժելու, իշխանական պատգամավորը պատասխանեց. -«Հանրային ցասումով, հանրահավաք կկազմակերպրմ, կասեմ էս քահանան չպետք է էստեղ աշխատի, որովհետև չի ուզում, որ մարդը դառնա քրիստոնյա»:
Նարեկ Գրիգորյանն ասում է, որ թեև երեխան չի մկրտվել, միևնույն է՝ ինքը նրա կնքահայրն է, քանի որ իրեն ընտրել են որպես քավոր, իսկ քավորը սրբություն է. - «Կկնքենք երեխային ու ավելի բարձր մակարդակով ու իրական հոգևորականով, ինչի՞ հավերժական են քահանաները»:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանն օրերս արգելել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին կնքահայր դառնալ՝ հաշվի առնելով իշխանական պատգամավորի՝ վեհափառի հասցեին հնչեցրած հայտարարությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կաթողիկոսին Վեհարանից դուրս շպրտել ցանկացող ՔՊ պատգամավորին մերժել են կնքահայր դառնալ