Եվրոպական միության դեսպանները մի քանի փորձից հետո համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որի նպատակն է Մոսկվային զրկել Ուկրաինայում արյունալի պատերազմը ֆինանսավորելու միջոցներից:
Եվրոպական միության արտգործնախարարը սոցցանցում գրել է, որ սա ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից, որը նախատեսում է իջեցնել ռուսական նավթի գինը, ևս 22 ռուսական բանկ անջատել միջազգային SWIFT համակարգից, արգելել «Հյուսիսային հոսքի» շահագործումը: Պատժամիջոցները կազդեն նաև Ռուսաստանի ռազմական արդյունաբերության, Հնդկաստանում «Ռոսնեֆտ»-ի նավթավերամշակման ամենամեծ գործարանի վրա:
Ըստ ԵՄ խորհրդի կայքի՝ դրանք կվերաբերեն 41 կառույցի և 14 անձի, այդ թվում՝ ՌԴ չորս քաղաքացու, որոնք ակտիվ մասնակցել են «Ռուսաստանի կողմից Ուկրաինայում երեխաների «ռազմական պատրաստությանը»։
Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրոպան կմեծացնի ճնշումը Ռուսաստանի վրա մինչև այն դադարեցնի պատերազմը:
«Մենք շարունակում ենք կրճատել Կրեմլի ռազմական բյուջեն՝ պատժամիջոցներ կիրառելով ստվերային նավատորմի ևս 105 նավի և դրանց հանցակիցների դեմ, ինչպես նաև սահմանափակում ենք ֆինանսավորմանը ռուսական բանկերի հասանելիությունը», - հայտարարել է Կալլասը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթըՓաթեթին նախկինում դեմ էր Սլովակիան՝ պնդելով, որ մինչև 2028-ը ռուսական գազի ներմուծումը լիովին դադարեցնելու՝ Եվրահանձնաժողովի ծրագրի պատճառով երկրում կարող է վառելիքի դեֆիցիտ առաջանալ, գազի գինն էլ՝ բարձրանալ: Սակայն վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ Եվրահանձնաժողովի նախագահի հետ համաձայնել են գազի գնի շուրջ երաշխիքների վերաբերյալ, ուստի՝ Բրատիսլավան կաջակցի այս փաթեթին:
«Այս պահին պատժամիջոցների 18-րդ փաթեթի արգելափակումը շարունակելը հակաարդյունավետ կլինի ... փաթեթն արգելափակելու մեր դիրքորոշման շարունակելն արդեն կսպառնա մեր շահերին», - հայտարարել է Ֆիցոն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն չի կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջՄեծ Բրիտանիան իր հերթին հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի ռազմական հետախուզության ավելի քան 20 աշխատակցի, հաքերների և կազմակերպությունների նկատմամբ, որոնց մեղադրում է Եվրոպայի ապակայունացմանն ուղղված գործողությունների համար: Պատժամիջոցները վերաբերում են նաև նրանց, ովքեր ներգրավված են եղել Մարիուպոլի վրա ավիահարվածների իրականացմանը և հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստերը հետևելու համար, նախքան 2018 թվականին նրանց թունավորումը «Նովիչոկ»-ով:
Կրեմլի խոսնակը, արձագանքելով նոր պատժամիջոցներին, ասել է, որ Եվրոպան հետևողականորեն հակառուսական քաղաքականություն է վարում, որի նկատմամբ Ռուսաստանն արդեն իմունիտետ է ձեռք բերել:
«Մենք բազմիցս ասել ենք, որ նման միակողմանի սահմանափակումները համարում ենք անօրինական, դեմ ենք դրանց։ Բայց միևնույն ժամանակ, իհարկե, արդեն հարմարվել ենք պատժամիջոցների ներքո կյանքին», - նշել է Պոսկովը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին պատժամիջոցների համար
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը պատժամիջոցների համար: Վլադիմիր Զելենսկին սոցցանցում գրել է, որ դա թույլ կտա ավելացնել Ռուսաստանի տնտեսության վրա ճնշումը:
«Կցանկանայի առանձին նշել Եվրամիության որոշումը՝ արգելելու «Հյուսիսային հոսք» գազատարների հետ կապված ցանկացած գործարք, որի կառուցումը Պուտինի կողմից լայնածավալ պատերազմի նախապատրաստման մաս էր կազմում», - նշել է նա:
Ֆրանսիայի նախագահն իր հերթին ողջունել է պատժամիջոցները՝ նշելով, որ զանգահարել է ուկրաինացի գործընկերոջը: «Ռուսական հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն: Ֆրանսիան Ուկրաինայի կողքին է եղել և կշարունակի լինել», - սոցցանցում գրել է Էմանյուել Մակրոնը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հայտարարում է ԱՄՆ-ի հետ զենքի փոխանակման «մեգագործարքի» մասինՈւկրաինայի կառավարությունում վերջին օրերի վերադասավորումների ֆոնին Վլադիմիր Զելենսկին պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովին այսօր նշանակել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։ Նա նշել է, որ անհրաժեշտ է «ավելի մեծ թափ հաղորդել» խաղաղության շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններին, և Ումերովին խնդրել է «ակտիվացնել» գործընթացը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ումերովը նշանակվեց Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարԴմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան համաձայն է Կիևի հետ՝ պետք է ակտիվացնել բանակցային գործընթացը:
Մինչ Ռուսաստանն ու Ուկրաինան փորձում են վերսկսել շփումները, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան երեկ Լոնդոնում քննարկել են Ուկրաինային զենքի մատակարարման նոր ծրագրերը այն բանից հետո, երբ Թրամփն ազդարարեց, որ Ուկրաինային այսուհետ զենքը կտրամադրվի ՆԱՏՕ-ի միջոցով, որի համար կվճարեն դաշինքի եվրոպական անդամ երկրները, որոնց մեծ մասը համաձայն չէ նոր սխեմային:
Բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ քննարկել են նաև Ուկրաինային հեռահար հարվածային համակարգեր տրամադրելու անհրաժեշտությունը։
«Ուկրաինան շուտով լրացուցիչ զգալի աջակցություն կստանա այս ոլորտում, այդ թվում՝ Ուկրաինայի հետ մեր կողմից հաստատված արդյունաբերական գործընկերությունների միջոցով», - հայտարարել է Մերցը:
Այսօր էլ BBC-ին ասել է, որ անվանգության հարցում Եվրոպան այլևս հույսը չի դնում ԱՄՆ-ի վրա և սկսել է լուրջ ներդրումներ անել իր պաշտպանության ոլորտում, քանզի Ռուսաստանը սպառնում է ոչ միայն Ուկրաինային, այլև ողջ Եվրոպային:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները հարձակվել են Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի վրա, զոհվել է 2, վիրավորվել՝ 7 մարդ