Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մաքսային ծառայողները ձերբակալել են ՌԴ և ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող կնոջ՝ անօրինական կերպով հրազեն ներմուծելու փորձի համար։
ՌԴ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ձերբակալվածը Մոսկվա է ժամանել ԱՄՆ-ից Թուրքիայի տարածքով և մտել «Վնուկովո» օդանավակայանի «կանաչ միջանցք», որը նախատեսված է հայտարարագրման ենթակա ապրանքներ չունեցող ուղևորների համար։
Ռուսաստանյան գերատեսչությունը պնդում է, որ «նրա ուղեբեռի պատահական ստուգման ժամանակ» մաքսային ծառայողները հայտնաբերել են Colt Commander ատրճանակ և երեք դատարկ փամփուշտատուփ, բացի այդ, նրա իրերի մեջ հայտնաբերվել է 138 հազար դոլարի բանկային չեկ։
Հարուցվել է քրեական գործ հրազենի մաքսանենգության հոդվածով։