Մատչելիության հղումներ

Թուրքիայի քաղաքացիների համար դյուրացվել է Շենգենյան գոտի մուտք գործելու կարգը


Թուրքիայի և Եվրամիության դրոշները Ստամբուլում, արխիվ
Թուրքիայի և Եվրամիության դրոշները Ստամբուլում, արխիվ

Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար դյուրացրել է Շենգենյան գոտի մուտք գործելու կարգը։ Անկարայում Եվրամիության դեսպանը կոչ է անում նաև անհապաղ վերսկսել առանց վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունները:

Դեսպան Թոմաս Հանս Օսովսկու համոզմամբ՝ նոր կարգը շեշտակի կկրճատի տարիներ շարունակ ԵՄ վիզա ստանալու գործընթացի վերաբերյալ թուրքերի դժգոհությունները, բայց ինչպես հավելել է՝ առաջարկվող փոփոխությունները դեռևս բավարար չեն խնդրին մշտական լուծում տալու համար։

Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թվականից, սակայն Անկարայի անդամակցության գործընթացը տարիներ շարունակ սառեցվել է մարդու իրավունքներից մինչև ժողովրդավարության հետընթացի խնդիրների պատճառով: Թուրքիան նաև ԵՄ անդամակցության թեկնածու միակ երկիրն է, որը չունի Շենգենյան գոտու հետ ազատ վիզային ռեժիմ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG