«Աէրոֆլոտ»-ը և դրա դուստր «Ռոսիա» ավիաընկերությունը դեպի Գյումրի կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել «Ռոսավիացիա»-ից։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ «Աէրոֆլոտ»-ն այսուհետ կարող է թռիչքներ իրականացնել Միներալնիե Վոդիից, իսկ «Ռոսիա»-ն ՝ Սոչիից», երկու դեպքում էլ՝ շաբաթական մինչև 7 թռիչք։
Մինչ այդ դեպի Գյումրի չվերթ էր իրականացնում միայն «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը, որը նույնպես «Աէրոֆլոտ»-ի խմբի մեջ է մտնում։