Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պնդում է՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը կատարողների անունները 999 -ին էլ գիտեին, հետևաբար Քննչական կոմիտեն թող հայտարարի, թե ո՞վ է սպանության պատվիրատուն:
«Մեզ պատվիրատուի անունն է պետք, բա ասում են՝ 15 հազար դոլար են տվել, ո՞վ է տվել էդ դոլարները», - հարցնում է Բաբայանը:
Սամվել Բաբայանը խոսքով՝ Խորխոռունու սպանության գործի շրջանականերում Քննչական կոմիտեի կողմից ձերբակալված Սասուն Առուշանյանը կրկին Խորխոռունում սպանության գործի շրջանակներում 1999-ի սեպտմբերին ձերբակալվել էր և 9 ամիս կալանքի տակ մնացել:
Քննչական կոմիտեն երեկ հայտարարեց, թե բացահայատել են պաշտապանության նախկին փոխնախարար Վահան Խորխոռունու 27 տարվա վաղեմության աղմկահարույց սպանությունը: Նա սպանվել էր 1998-ի դեկետմբերի 9-ի երեկոյան Երևանում՝ իր տան շքամուտքում: Նրա վրա 5 կրակոց էր արձակվել, 3-ը՝ դեմքի, 2-ը կրծքավանդակի շրջանում:
Քննչական կոմիտեն նշել , թե Ս.Ա.-ն, որն ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Սասուն Առուշանյանն է, լինելով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը: 1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ կապակցությամբ նա պայմանավորվածություններ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխանաբար 10 հազար ԱՄՆ դոլար և 15 հազար ԱՄՆ դոլար գումար: Սասուն Առուշանյանը ձերբակալված է:
«Եթե Քննչական կոմիտեն հոսք է տալիս, թող պատվիրատուի անունը հոսք տա: Կատարողներին բոլորն էլ իմացել են, ձերբակալել են, 9 ամիս քննել, հետո բաց թողել: Ով է եղել էդ մեծ պապան, որ կարողացել է բաց թողնել: Թող դա բացահայտեն ու քննությունը էդ ուղղությամբ տանեն»,- ասում է Բաբայանը:
Նախկին բարձրաստիճան զինվորականը պատմում է, որ դեռևս 1999 թվականի սեպտեմբերին, Հայաստանից քննիչ է եկել Լեռնային Ղարաբաղ ու ասել, որ Սասուն Առուշանյանը, Հրանտ Նարիմանյանը և նրա եղբայրը կասկածվում են Խորխոռունու սպանության մեջ և նրանց պետք է ձերբակալել: Իրենք էլ վերջիններիս Հայաստան են ուղարկել:
«Կամ մեզ ուզում են մեզ էշի տեղ դնեն, կամ ինֆորմացված չեն... 99-ին Բաբայան ազգանունով քննիչը եկել է Արցախ, ասել է, այ էդ 3 հոգու անուն ազգանունները՝ Սասուն Առուշանյան, Հրանտ Նարիմանյան ու իր եղբայրը, էդ 3-ի հարցը դրել են, որ կասկածվում են Խորխոռունու սպանության գործով: Էդ պահին ոչ մեկը արդեն զինվորական չի եղել, Սասունն էլ չի եղել, արդեն հանել էին: 99-ին սեպտեմբերին էդ մարդկանց հանձնել ենք քննչականին: Էդ մարդիկ 9 ամիս նստել են, քննվել են, 2000 մայիսին նրանց բաց են թողել, ինձ հետաքրքիր է՝ ով է միջնորդել, որ բաց են թողել»,- նշում է Բաբայանը:
Իսկ ո՞վ է Խոռխոռունու սպանության գործով ձերբակալված Սասուն Առուշանյանը: Քննչական կոմիտեն մանրամասներ չի հաղորդում, միայն նշում է, որ Ս.Ա.-ն զինծառայող է եղել: Պարզ չէ նաև, թե նա ինչ «շահադիտական շարժառիթով» է կազմակերպել Խորխոռունու սպանությունը, իրավապահները գործի մանրամասները չեն հայտնում:
Սամվել Բաբայանն ասում է, որ ինչպես այն ժամանակ, հիմա էլ որոշ շրջանականեր փորձում են ձերբակալված Սասուն Առուշանյանի անունը կապել են իր հետ, մինչդեռ մինչդեռ նրա հետ ինքը որևէ կապ չի ունեցել:
«Առաջին հերթին նա Բակո Սահակյանի վարորդն է եղել Արցախում, հետո շտաբում վարորդ է եղել, հետո դարձել է սպա», - ասաց Բաբայանը:
Վահրամ Խառխոռունին 1998-ին պաշտապանության նախարար Վազգեն Սարգսյանի տեղկալան էր: Այն ժամանակ մամուլը այս սպանությունը որակել էր քաղաքական՝ գրելով, թե Վազգեն Սարգսյանը քաղաքական շարժում ղեկավարելու հայտ է ներկայացրել, և որ նրա քայլերից են կախված 99-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Եվ որ սրանով մրցակիցները զգուշացնում են նրան:
Այն ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Բաբայանը մինչդեռ կարծում է, որ փոխնախարարի սպանությունը քաղաքական չէր.- «Ես ինչքան գիտեմ, իրենց մեծ տնտեսական խնդիրներ են եղել»:
Ի դեպ, Քննչական կոմիտեն մանրամասներ չհաղորդելով 27 տարվա վաղեմության սպանության գործի շուրջ, հատուկ շեշտում է՝ ներկայումս ուսումնասիրվում են նախկինում կատարված հանրային հնչեղություն ստացած այլ սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները:
Վերլուծաբանների համոզմամբ՝ սա ուղղակի կապ ունի 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլի և իշխանության համար պայքարի հետ: