Մատչելիության հղումներ

Արոնյանը Լաս Վեգասի մրցաշարի եզրափակիչում է


Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար, այժմ Միացյալ Նահագների դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դուրս է եկել Լաս Վեգասում ընթացող շախմատային մրցաշարի եզրափակիչ։

Անցած գիշեր նա 2:0 հաշվով առավելության է հասել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսիի նկատմամբ։

Առաջնության նախորդ փուլերում Արոնյանն առավելության էր հասել մրցաշարի առաջատար Մագնուս Կարլսենի և աշխարհի երկրորդ ուժեղագույն գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի նկատմամբ։

Եզրափակիչում Արոնյանը կմրցի ամերիկացի Հանս Նիմանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG