Առնվազն 20 մարդ է վիրավորվել Լոս Անջելեսում տեղի ունեցած զանգվածային վրաերթի հետևանքով։
Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Իսթ Հոլիվուդում, երբ մարդատար մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։
Լոս Անջելեսի քաղաքային փրկարար ծառայության փոխանցմամբ վիրավորներից հինգը ծայրահեղ ծանր վիճակում են, ևս 8-ի վիճակը ծանր է։ Վրաերթի պատճառների մասին տեղական իշխանությունները առայժմ չեն հաղորդում։