Մատչելիության հղումներ

Abrams տանկերի հերթական խմբաքանակը ժամանել է Ուկրաինա


Զորավարժություն՝ «Աբրամս» տանկերի կիրառմամբ, արխիվ
Զորավարժություն՝ «Աբրամս» տանկերի կիրառմամբ, արխիվ

Ավստրալիայի կառավարությունը տեղեկացրել է, որ Կիևին տրամադրված M1A1 Abrams մակնիշի տանկերի առաջին խմբաքանակը արդեն իսկ Ուկրաինայում է։

«Էնթոնի Ալբանիզի կառավարությունը շարունակում է հաստատակամորեն աջակցել Ուկրաինային՝ Abrams տանկերի տրամադրման միջոցով»,- նշված է Ավստրալիայի պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են Կիևին ընդհանուր առմամաբ 49 միավոր M1A1 Abrams տանկ տրամադրել։ Թե դրանցից քանիսն է արդեն Ուկրաինայում, պաշտոնական Կանբերան չի հստակեցնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG