Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, հանդես եկել հայտարարությամբ, դատապարտելով Բելգիայի դաշնային խորհրդարանի կողմից հուլիսի 17-ին ընդունված բանաձևը։
«Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» վերնագրված բանաձևում բելգիացի խորհրդարանականները դատապարտել էին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կիրառվող ռազմաշունչ հռտետորաբանությունը, հիշատակել էին Արցախում կատարված ռազմական հանցագործությունների մասին։
«Բանաձևի հեղինակներն, ըստ էության, մերժում են սեփական տարածքային ամբողջականությունը վերականգնելու Ադրբեջանի օրինական և ինքնիշխան իրավունքը»,- հայտարարում են ադրբեջանական խորհրդարանի անդամները՝ հավելելով.-
«Բելգիացի խորհրդարանականների՝ Ադրբեջանին ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների մեջ մեղադրելու փորձերը անհիմն են և թելադրված են քաղաքական դրդապատճառներով»։