Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Լրացված

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և Ուկրաինան, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրությունը։

Ըստ հրապարակումների՝ Էրդողանը ռուս պաշտոնակից Պուտինի հետ խոսել է Սիրիայից, հավաստիացրել, որ Անկարայի նպատակն այդ երկրում կայունություն հաստատելն է, անդրադարձել նաև Ուկրաինային և ընդգծել Կիևի հետ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորության։ Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել վերստին հյուրընկալել բանակցությունները։

Կրեմլն իր հերթին հաղորդում է, որ թուրք պաշտոնակցի հետ զրույցում նախագահ Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հակամարտությանը « քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելու իր հանձնառությունը» և շնորհակալություն հայտնել Էրդողանին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները վերստին հյուրընկալելու պատրաստակամության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG